ԿարևորՔաղաքական

Արմեն Երիցյանը քվերակել է «հանուն մեր Երևանի, հանուն մեր հաղթանակի»

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Էրեբունի վարչական շրջանի թիվ 194 հիմնական դպրոցում տեղակայված 13/15 ընտրատեղամասում է  այսօր վաղ առավոտյան կնոջ ուղեկցությամբ   իր քաղաքացիական պարտքը կատարել Արտակարգ իրավիճակների նախարար Սրմեն Երիցյանը: Նա ընտրական օրվա հետևելու է իրենց ընտրական շտաբից: Արմեն Երիցյանը քվերակել է «Հանուն մեր Երևանի, հանուն մեր հաղթանակի: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, և ես կարծում եմ, որ միասին մենք հաղթելու ենք, և մեր Երևանը լինելու է գեղեցիկ Երևան և մենք հպարտանալու ենք մեր Երևանով»: Երիցյանը նշել է, որ իրենց նախընտրական շտաբը որևէ ահազանգ չի սատել, ինքը՝ Երիցյանը քվեարկությանը հետևելու է իրենց նախընտրական շտաբից:

«Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է լինելու: Մենք երևանցիներով պետք է այնպես անենք, որ միջազգային կազմակերպությունները մեկ անգամ ևս տեսնեն և վստահ լինեն, որ Երևանում կարող են անցնել այնպիսի ընտրություններ, որը  կհամապատասխանի միջազգային  չափանիշերին»,- ասել է ԱԻՆ նախարարը:

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button