ԿարևորՀասարակություն

Ոստիկանությունը կոչ է անում ցանկացած իրավախախտման դեպքում ահազանգել

ՀՀ ոստիկանության պետի մարտի 22-ի հրամանով, մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ: Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաև` (010)54-69-12 և (010)54-69-14 հեռախոսահամարները: Այս մասին նշված է ոստիկանության հայտարարության մեջ:

Ընտրությունների ընթացքում արձանագրված անօրինական գործողությունների մասին կարող եք ահազանգել նաև համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով:
Ոստիկանությունը կոչ է անում ցանկացած իրավախախտման դեպքում ահազանգել նշված հեռախոսահամարներով կամ դիմել ծառայություն կատարող ոստիկաններին:

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ ոչ մի ահազանգ անպատասխան չի մնա, ցանկացած իրավախախտում կարժանանա համաչափ արձագանքի: «Կարծում ենք՝ բոլորիս նպատակը իրավախախտումները հայտնաբերելն ու անցանկալի զարգացումները կանխելն է, ոչ թե օրինախախտումներից կասկածելի դիվիդենտներ շահելը: Ոստիկանությունը կարևորում է զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունը և ակնկալում նաեւ նրանց աջակցությունը:

Ոստիկանությունը ակնկալում ու խնդրում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և օրինապահ քաղաքացիների աջակցությունը ընտրությունների ընթացքում կարգուկանոն պահպանելու գործում, իսկ նրանք, ովքեր իրենց օրենքից վեր են դասում, կենթարկվեն պատասխանատվության՝ ի կատարումն նույն օրենքի պահանջի»,- նշված է ոստիկանության հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button