ԿարևորՄիջազգային

Մադուրան իր դեմ մահափորձի կազմակերպման մեջ մեղադրել է Կոլումբիայի նախկին ղեկավարին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր վրա մահափորձ է կազմակերպվում: Այս մասին հաղորդում է «Իտար տասս» լրատվական գործակալությունը: Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն` նախօրեին ելույթ ունենալով մայրաքաղաքի մետրոպոլիտենի աշխատակիցների առջև՝ Մադուրոն մահաորձի կազմակերպման մեջ մեղադրել է է Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի՝ արևմտյան կիսագնդի հարցերով նախկին տեղակալներ Ռոջեր Նորյեգին և Օտո Ռեյչին: «Ուրիբեն ցանկանում է սպանել ինձ, նա մարդասպան է»,- ասել է Մադուրոն՝ ընդգծելով, որ ինքը նաև ապացույցներ ունի, որ «Կոլումբիայի նախագահը գործում է Վենեսուելայի ձախակողմյան ուժերի հետ»: Դեռևս ապրիլի վերջին Մադուրոն հայտարարել էր, որ երկրի ձախակողմյան ուժերը «ֆաշիստներ» են և նույնիսկ ունակ են իրեն «ֆիզիկապես ոչնչացնելու»:

Հիշեցնենք, Նիկոլաս Մադուրոն նախագահ է ընտրվել այս տարվա ապրիլի 14-ին կայացած ընտրություններում` ստանալով ընտրողների ձայների 50.7 տոկոսը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button