ԿարևորՄիջազգային

ԶԼՄ-ների փոխանցմամբ, Իսրայելը ավիահարված է հասցրել Սիրիային

Հավանաբար Իսրայելը ավիահարված է հասցրել Սիրիայի տարածքի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «ՍիԷնԷն» հեռուստաընկերությունը, հղում անելով ամերիկյան հետախուզական իր աղբյուրներին: Հաղորդագրության համաձայն, ավիրահարձակումն իրականացվել է մայիսի 3-ի լույս գիշերը:

Նշվում է, թե սրայելական ինքնաթիռները հարվածի ժամանակ չեն խախտել Սիրիայի օդային տարածքը: Ամերիկյան հետախուզության տվյալներով, կրակի արձակման ժամանակ մինչդեռ իսրայելական ռազմաօդային ուժերի մեծ քանակությամբ ինքնաթիռներ գտնվել են Լիբանանի տարածքի վրա: Դեռևս հայտնի չէ, թե ինչ նշանակետերի ուղղությամբ է արձակվել կրակը, սակայն աղբյուրների հավաստմամբ, չկան հիմքեր կարծելու, թե իսրայելական ինքնաթիռների թիրախ են հանդիսացել քիմիական զենքի պահեստներին:

Միջադեպի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չեն արվել: «Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, Իսրայելի պաշտպանության նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել «ՍիԷնԷն»-ի տեղեկատվությունը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button