ԿարևորՀասարակություն

Երուսաղեմի փրկչի տաճարում վարվեց «Աստվածային կրակը»

Տասնյակ հազարավոր ուղղափառ ուխատավորներ այսօր կհավաքվեն Երուսաղեմում Փրկչի տաճարի, դրան հարակից փողոցների ու հրապարակների մոտ, որպեսզի դառնան Սուրբ կրակի  վառվելու ականատեսը, հայտնում է ITAR-TASS-ը:  «Աստվածային կրակը» տարին մեկ անգամ վառվում է Փրկչի տաճարում ուղղափառների Զատկի նախօրեին: Այդ հրաշքի մասին առաջին հիշատակությունը թվագրվում է 1-ին դարով:

«Արարողությունը ներկայացնում է առաջին ավետիսը Հիսուս Քրիստոսի հարության մասին: Այդ փորձը նման է նրան, թե ինչ է զգում մարդը ստանալով Սուրբ հաղորդություն»,- բացատրում է Երուսաղեմի պատրիարք Ֆեոֆիլ 3-րդը: Որպեսզի բացառեն մարդկային միջամտությունը, տաճարում ուրբաթ օրը հանգցվել են բոլոր մոմերը: Ավանդույթի համաձայն՝ այս օրը բախումներ են տեղի ունենում հույների ու հայերի միջև, որոնք վիճարկում են առաջինը տաճար մուտք գործելու իրավունքը:

Ցուցադրել ավելի
Back to top button