Միջազգային

Անտառային հրդեհների պատճառով Կալիֆոռնիայի բնակիչները տարհանվել են

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի 3000 տների բնակիչներ տարհանվել են իրենց տներից՝ անտառային հրդեհների պատճառով, որոնց դեմ պայքարում են շուրջ 1000 հրշեջներ. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։ Կրակը տարածվել է Լոս Անջելեսից 80 կմ հյուսիս գտնվող անտառային հատվածում։ Ոչնչացել են 15 շինություններ։ Փակվել է մի քանի արագընթաց մայրուղիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսի ափին։ Սա առաջին լուրջ հրդեհն է այս տարվա ընթացքում։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա ամառը չափազանց տաք է լինելու։ Երաշտի և հնարավոր հրդեհների դեմ պայքարին մասնակցում են երկրի հարավային նահանգների իշխանությունները։

 

Ցուցադրել ավելի
Back to top button