Կարևոր

Այսօր լրանում է Միքայել Արամյանցի ծննդյան 170-ամյակը

Գիտա էլիբեկյան

«Ռադիոլուր»-Թբիլիսի

Թբիլիսիիում հիշում են մեծ գործարար ու բարերար Միքայել Արամյանցին: Մայիսի 4-ին լրանում է նրա ծննդյան 170-ամյակը: Այսօր Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կենտրոնում կներկայցվի մեծ մեկենասի մասին ֆիլմ, տեղի կունենա «Միքայել Արամյանց. կյանքի և գործունեության դրվագներ» գրքի շնորհանդեսը և լուսանկարների ցուցահանդես: Միջոցառումներին ներկա գտնվելու համար Թբիլիսի է ժամանել Արամյանցի դստեր կողմից ծոռը` Ալեքսանդր Ջանոեֆը:

Հայ ձեռնարկատեր, արդյունաբերող ու բարերար Միքայել Արամյանցը անգնահատելի ներդրում է ունեցել Թիֆլիսի զարգացման գործում: Նրա միջոցներով կառուցվել են բազմաթիվ բնակարաններ, հյուրանոցներ ու քաղաքի առաջին հիվանդանոցը: Վերջինս Արամյանցի նվերն էր Թբիլիսիին` անցյալ դարասկզբին:

Սակայն անցյալ տարի այն քանդեցին, պատճառաբանելով, որ վթարային է և հանրավոր չէ պահպանել. «Դա իսկական հուշարձան էր: Ինչպես կարելի էր ոչնչացնել…Այդպես հետքերը, պատմությունը հետզհետե մոռացվում է: Դա քաղաքի առաջին հիվանդանոցն էր: Պաշտոնական անվանումը թեև «Թբիլիսիի թիվ 1 հիվանդանոց» էր, սակայն մարդիկ անվանում էին Արամյանցի հիանդանոց»:

Ասում է թիֆլիսագետ Սարգիս Դարչինյանը, ով իր ուսումնասիրությունների արդյունքում Արամյանցի հետ կապված նոր նյութեր է հայտնաբերել:  «Պարզել եմ Արամյանցի իջևանատունը, երբ ընտանիքով եկավ Թբիլիսի. Դա «армянский базар», ներկայիս Լեսելիձե փողոցի վրա է, այնուհետև այն վաճառել ու տեղափոխվել է Սոլոլակ թաղամաս »:
Իսկ Սոլոլակում Արամյանցի ու Մանթաշյանցի տները կողք կողքի էին:

Երկու մեծահարուստների հարաբերությունների մասին եվս Թիֆլիսագետը շատ բան է պարզել. «Արամյանցն ու Մանթաշովը մրցակիցներ էին, իրար չէին սիրում, բայց ճակատգրի բերումով միշտ իրար կողքի էին հայտվում: Օրինակ Թիֆլիսի Սոլոլակ թաղում Արամյանցի ու Մանթաշովի շինությունները կողք կողքի են: Մառնեուլի շրջանում նույնպես կողք կողքի տարածքներ ունեին…»:

Արամյանցն է կառուցել նաև մայրաքաղաքի Ռուսթավելի պողոտայում գտնվող իր ճարտարապետական ուրույն լուծումներով հայտնի «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցն ու նրա շարունակությունը կազմող թատերական պետական ինստիտուտի շենքը: Սակայն այսօր Արամյանցի կառուցած շինություններից և ոչ մեկի վրա չկա այդ մասին գրություն:
«Երկար ժամանակ է` ձգձգվում է, բայց հավանաբար Թբիլիսիի իր ապրած տան պատին այս ամիս վերջապես կփակցվի հուշատախտակ», -ասում է Դարչինյանը:

Միքայել Արամյանցը եղել է նաև Թիֆլիսի Ներսիսյան վարժարանի մշտական հովանավորը, կատարել բազմաթիվ այլ բարեգործություններ: Սակայն խորհրդային կարգերի հաստաումից հետո, նա կորցրել է գրեթե ողջ կարողությունը: Զրկվելով հարստությունից ու դիրքերից` 1924թ մահացել է սովի ու աղքատության մեջ:
Շատերն այսօր Թբիլիսիիում, հիշելով Արամյանցին, նկատում են, որ Արամյանցի ու Մանթաշովի նման բարերարներ մեզ պակասում են:

Ցուցադրել ավելի
Back to top button