Արմավիրում ապագա լրագրողները հանդիպել են գործողների հետ


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Արմավիրի Ինֆոտունը հանդիպում էր կազմակերպվել Արմավիրի մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչների ու այն երիտասարդների հետ, ովքեր ցանկանում են դառնալ լրագրողներ:
Մարզում գործում է 3 հեռուստաընկերություն, որոնց եթերի հեռարձակման ծածկույթը հատում է մարզի սահմանը և որոշակի չափով հասանելի դառնում հարակից Արագածոտնի և Արարատի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի բնակիչներին:
Ասել է, թե մեր մարզի հոգսերն ու դրանից բխող հետևանքների մասին տեղյակ է լինում ոչ միայն արմավիրցին: Բարձրացված հարցերը շատ հաճախ իշխանությունների սրտով չէ, սակայն դրանք առիթ են հանդիսանում խնդրին ուշադրություն դարձնելու և լուծում տալու համար:
Հաճախ, մենք` լրագրողներս, դառնում ենք քավության նոխազ, սակայն հավատարիմ մնալով մեր սկզբունքներին` չենք ընկրկում: Իմ գործընկեր, Արմավիրի ԱԼՏ հ/ը նորությունների տնօրեն, լրագրող անժելա Ստեփանյանը հեռուստաընկերության աշխատանքում կարևորեց անկաշկանդությունը և ֆինանսական անկախությունը, որը չի խոչընդոտտում իրենց գործունեությունը:
Ֆինանսական կախվածությունը ԶԼՄ-ին դարձնում է հովանավորի կցորդն ու ենթական, որն էլ դադարում է ծառայել իր նպատակին:
Լրագրողի աշխատանքը գնահատեց Արմավիրի «Հայրենականչ» թերթի խմբագիր, գրող, հրապարակախոս Ռաֆայել Սահակյանը: Նրա դիտարկմամբ՝ լրագրողը պետք է պահի էթիկայի կանոնները, լինի ազնիվ, անաչառ։
Մարզային «Հայրենականչ» թերթը լույս է տեսնում արդեն 12 տարի, տպաքանակն ավելացել է 2500-ից մինչև 3000 օրինակով: Թերթն ամբողջությամբ իրացվում է միայն մարզի դպրոցների, համայնքապետարանների, կազմակերպությունների ու մյուս կառույցների բաժանորդագրությամբ: Տպագիր թերթի խմբագրի հավաաստիացմամբ՝ իրենք ունեն իրենց մշտական ընթերցողը: Թերթում քննադատություն չկա:
Հեռարձակվող եթերներին ու տպագիր մամուլին ներկայում գերազանցել է էլեկրոնային մամուլը, որը աշխուժություն ու հրատապություն է հաղորդում, իրադարձություններն ավելի շուտ են հասանելի դառնում: «Արմավիրի զարգացման կենտրոն» հ/կ գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանը կարևորում զանգվածային լրատվամիջոցների դերը մեր իրականությունում: