Քաղաքական

Մրցակից ուժերն զբաղվել են սեւ PR-ով, ասում է ՀՀԿ պատգամավորը

 Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչությունն ընթացավ օրենքի եւ տրամաբանության սահմաններում.  այսպիսի տպավորությամբ է լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կիսվել ԱԺ հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Միաժամանակ` պատգամավորը ցավով նկատել է, որ առանձին դեպքերում մասնակից քաղաքական որոշ ուժեր, փոխանակ զբաղվելու իրենց ծրագրերի ներկայացմամբ, պարզապես զբաղվել են սեւ PR կիրառելով:
«Դա, իհարկե, իրենց խնդիրն է, բայց ես համոզված եմ, որ վաղ թե ուշ հասնելու ենք ժողովրդավարության այնպիսի մակարդակի, որն ընդունված է աշխարհում, եւ, որի ժամանակ քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերը, իրենց մոտեցումները այս կամ այն խնդրի լուծման վերաբերյալ»,-նշել է Մկրտիչ Մինասյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button