ԿարևորՔաղաքական

Էդվարդ Նալբանդյանն ու Բակո Սահակյանը քննարկել է ԼՂ խնդրի կարգավորման հարցը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մայիսի 2-ին եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և հանգամանալից զրույց ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, անդրադարձ է եղել նաև խնդրի կարգավորման ուղղությամբ ԼՂՀ–ի, Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերին:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի և ԼՂՀ–ի արտգործնախարարությունների միջև ավելի ակտիվ և համակարգված աշխատանքը: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվել է ԼՂՀ խորհրդարանում, որտեղ հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների համագործակցությունը, անդրադարձել ԼՂՀ խորհրդարանի այլ երկրների խորհրդարանների հետ կապերի հաստատման գործընթացին:

Ստեփանակերտում Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է նաև հայ բարերար Սերգեյ Սարկիսովի միջոցներով հիմնանորոգված Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան դպրոցի բացման արարողությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button