ԿարևորՔաղաքական

ԵԽ- ում Հայաստանն Ադրբեջանին հակադրվելու խնդիր չունի

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Մայիսին Հայաստանը կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի վեցամսյա նախագահությունը: 2013-ի նոյեմբերին մեր երկիրը հերթափոխը կհանձնի Ավստրիային:  ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովն այսօր  լսումներ է հրավիրել, որին մասնակցել են արտաքին գործերի նախարարը, Սահմանադրական դատարանի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, միջազգային ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ։
ԵԽ Նախարարների կոմիտեում վեցամսյա նախագահության ընթացքում  Հայաստանը երեք հիմնական առաջնահերթություն է  կարևորելու՝ օրենքի գերակայություն, ժողովրդավարություն եւ մարդու իրավունքները,  այսօր խորհրդարանում ԵԽ նախագահության առաջիկա շրջանին նվիրված լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդուրադ նալբանդյանը:
Նա նշեց, վեցամսյա ժամանկահատվածի համար անելիքների շատ ավելի մանրամասն ծրագիր Հայաստանը կհրապարակի մայիսի 16-ին, երբ պաշտոնապես կստանձնի նախագահությունը:

Նոյեմբերին մեր երկիրը հերթափոխը կհանձնի Ավստրիային, որի վեցամսյա նախագահությունից հետո, արդեն 2014-ի մայիսին, ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահությունը կստանձնի Ադրբեջանը:
«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Թեւան Պողոսյանը արտգործնախարարին հարցրեց՝ արդյո՞ք մեր նախագահությունը չի վերածվի Ադրբեջանի հարձակումներին պատասխանելու գործընթացի, «իսկ հետո նույն կերպ կսկսի վարվել Ադրբեջանն իր նախագահության ժամանակ մեր նկատմամբ»:

Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանն իր նախագահության ընթացքում պետք է փորձի նախաձեռնող լինել և ընդհանրապես կարողանա օրինակելի դարձնել իր նախագահությունը: Պատասխանելով հարցին ՝ Նալբանդյանն ասաց, որ ստանձնելով նախագահությունը՝ միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորություն Հայաստանը  իհարկե չի ստանալու, բայց և իր առջև խնդիր չի դնելու հակադրվելու Ադրբեջանին:

«Մեր նպատակը  ոչ Եվրախորհրդում, ոչ այլ կազմակերպությունում երբևէ չի եղել Ադրբեջանին հակադրվելը: Եթե Ադրբեջանի կողմից սադրիչ գործողություններ կամ հայտարարություններ եղել են, ապա դրանք համապատասխան արձագանքի են արժանացել, բայց հատուկ ինչ-որ քայլեր ձեռնարկելու  մտադրություն  երբեք չենք ունեցել և չենք էլ ունենալու  նախագահության ընթացքում»:

Արտգործնախարարին ուղղված հարցերի մի մասն էլ Ղարաբաղի հակամարտությանն էր վերաբերում: Ի՞նչ հնարավորություն է ընձեռնելու  Հայաստանի նախագահությունը հակամարտության կարգավորման համատեքսոտւմ:
Էդուարդ Նալբանդյանը հիշեցրեց՝ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է և միջնորդության եռանախագահ երկրների միջազգային մանդատը, և բանակացություններն ընթանում են այդ ձևաչափով: Արտգործնախարարը  խոսեց ԵԽԽՎ-ում դեռ 2005-ին  ստեղծված, հետագայում իր գործունեությունը կասեցրած հանձնաժողովի մասին:

«Մենք չենք կարծում, որ այդ հանձնաժողովն արդյունավետ էր, և նույն կարծիքն ունեին նաև եռանախագահները: Եվ դա է պատճառը, որ կասեցվել է հանձնաժողովի գործունեւությունը։ Այդ իմաստով՝ մենք մտադիր չենք ԵԽ որևէ շրջանակում, բացի մեր անդամացությամբ ստանձնած պարտավորություններից,  ինչ- որ քննարկում ծավալել ԼՂՀ կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ»:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button