ԿարևորՄշակույթ

«Դորիանս»-ն արժանի է լավագույնին, ասել է Թոնի Այոմին

Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին, ով այս տարի Եվրատեսիլում Հայաստանի կողմից ներկայացվելիք Lonley Planet երգի համահեղինակն է, հարցազրույց է տվել  Eurovision.tv-ին:

— Մենք զրուցել ենք Դորիանս-ի մենեջերի հետ, ով խոստովանեց, որ երկար ժամանակ տատանվում  էր՝ դիմե՞լ Եվրատեսիլ մրցույթում Հայաստանի ներկայանալու համար երգ գրելու խնդրանքով, թե` ոչ: «Իսկապես տարօրինակ էր խնդրել heavy metall-ի «կնքահորը» Եվրատեսիլի համար երգ գրել»,- նշել էր նա: Ինչպիսի՞ն էր Ձեր առաջին արձագանքն այդ առաջարկությանը:  

— Ւնձ համար իսկապես հաճելի էր, երբ ինձ խնդրեցին այդ մասին, եւ ես արագ համաձայնվեցի: Մտածեցի եւ զգացի, որ իմ գաղափարներից մեկը կարող էր շատ հարմար տարբերակ լինել:

— Դուք գո՞հ եք Lonely Planet երգի խոսքերից եւ Դորիանս-ի կատարման ձեւից: 

— Կարծում եմ, որ խոսքերն իրոք լավն են եւ նկարագրում են այն, ինչը վերաբերում է մեզ բոլորիս: Դորիանս-ը երգը շատ լավ է կատարում: Նրանք հիմնականում պահպանել են իմ դեմո-տարբերակը, այնպես որ անակնկալներ չեղան:

 — Ձեզ համար տարօրինակ չէ՞ լսել Ձեր երաժշտությունը ուրիշի կատարմամբ, հատկապես կիթառային րիֆերը եւ սոլոն: 

— Երկար տարիների ընթացքում ես այնքան եմ լսել, թե ինչպես են ուրիշները կատարում Sabbath-ի երաժշտությունը, որ դա արդեն ինձ համար տարօրինակ չէ:

 — Հնարավո՞ր է, որ մարդիկ, ովքեր սովորաբար չեն դիտում Եվրատեսիլը, այտ տարի փոխեն իրենց մոտեցումը Ձեր ներգրավվածության պատճառով:   

— Ես հույս ունեմ, որ այդպես կլինի:

— Մայիսի 16-ին կայանալիք կիսաեզրափակչին ընդառաջ ի՞նչ կմաղթեք Դորիանս-ին: 

— Խմբին հաջողություն եմ մաղթում, նրանք արժանի են լավագույնին: Ափսոսում եմ, որ անձամբ չեմ կարող սատարել նրանց:

Ցուցադրել ավելի
Back to top button