Քաղաքական

Արմեն Երիցյան.«ՕԵԿ-ը նախընտրական քարոզարշավի ընթացքում ներկայացրեց, թե որտեղից ուր է ուզում գնալ»

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

«ՕԵԿ-ը նախընտրական քարոզարշավի ընթացքում ներկայացրեց, թե որտեղից ուր է ուզում գնալ»,-այսօր նախընտրական քարոզարշավի եզրափակիչ հանդիպման ժամանակ ասել է Արտակարգ իրավիճակների  նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը եւ բոլոր լրագրողներին շնորհավորել մամուլի ազատության օրվա առթիվ: Նա շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝ ՕԵԿ-ի քարոզարշավն անաչառ լուսաբանելու համար եւ նախընտրական քարոզարշավին մասնակցած քաղաքացիներին: Երիցյանի խոսքով՝ այն քաղաքացիները, ովքեր ձայնը տալու են իրեն, միասին են կառուցելու Երեւանը

Ցուցադրել ավելի
Back to top button