Մշակույթ

Արամ Խաչատրյանի 110-ամյակը նշվել է Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ հասարակությունը` Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում մայիսի 1-ին կազմակերպել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110- ամյակին նվիրված համերգ:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, համերգից առաջ բացման խոսքով ելույթ է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը: Սանկտ-Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր՝ Ալեքսանդր Տիտով) կատարեց Ա. Խաչատրյանի թավջութակի կոնցերտը (մենակատար` Դմիտրի Կոուզով): Հնչել են նաև հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներց:

Միջոցառմանը ներկա էին նաև Ս. Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ և դիվանագետներ:

Ցուցադրել ավելի
Back to top button