Մշակույթ

Ասմունքի փառատոնի մարզային եզրափակիչ փուլում 43 մասնակցից հաղթող է ճանաչվել 7-ը

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ  Հայաստանի մարզերում, Երևանում, Արցախում, Վրաստանում և Ջավախքում անցկացվում է «Հանրապետական ասմունքի  մանկապատանեկան  6-րդ մրցույթ –փառատոնը»,  որի  մարզային եզրափակիչ փուլը երեկ անցկացվել է Արմավիրի մարզում: 43 մասնակցից հաղթող է ճանաչվել 7-ը: Մասնակիցներին բաժանվել են  ժամանակակից գրողների բանաստեղծությունների ժողովածուները: Ասմունքի փառատոնի  հաղթողները կմասնակցեն  մրցույթի հանրապետական  փուլին,իսկ եզրափակիչ գալա համերգը  կկազմակերպվի Վայոց Ձորի մարզում ` Ջերմուկ քաղաքում:

Արդեն 6  տարի Հայաստանում, Արցախում և  Ջավախքում կազմակերպվում է ասմունքի մանկապատանեկան մրցույթ փառատոն, որի նպատակն է  նոր սերնդի ուշադրությունը սևեռել հայ գրականությանն ու պոեզիային, վերականգնել ասմունքի ավանդույթը: Փառատոնը մեկնարկել է ապրիլի 14-ին  Համո Սահյանի ծննդյան օրը: Արմավիրի մարզից մրցույթին մասնակցել է  95 դպրոց` 125 աշակերտով, որից մարզային փուլին մասնակցեց 43 աշակերտ, 2 տարիքային խմբով ` 11-14 և 15-17  տարեկան: Ասմունքի մանկապատանեկան 6-րդ փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրողներ Համո Սահյանին ու Պարույր Սևակին:  Փառատոնի կազմակերպիչ, գնահատող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը նշեց, որ տարեցտարի ավելանում է ասմունքի փառատոնի մասնակիցների թիվը և հետաքրքությունը պոեզիայի նկատմամբ:

Մրցույթ փառատոնի գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկված են  մշակույթի վաստակավոր գործիչներ գրող Ռազմիկ Դավոյանը, ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, վաստակավոր առտիստներ Ջուլիետա Բաբայանն ու Էվելինա Շահիրյանը,  տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը և այլոք:   Մասնակիցներն  ասմունքի փառատոնին լավ էին պատրաստվել, ծանոթացել էին Սևակի ու Սահյանի ստեղծագործություններին , ընկալել ու կարողացել հնարավորին չափով լավ ներկայացնել ասմունքը: Գնահատող համնձնաժողովը 2 տարիքային խմբում նախատեսել էր 1-3 մրցանակային տեղեր: Գնահատվեց 5 բալանոց համակարգով: Մրցանակային 2րդ տեղ է զբաղեցրել Արմավիր քաղաքի  թիվ 5 միջնակարգ դպրոցի սան 11 –ամյա Գոռ Գրիգորյանը, ով պատրաստվում է դառնալ  դերասան:

Հանձնաժողովի անդամ Ջուլիետա Բաբայանը հետևելով փառատոնի ընթացքին, նշեց, որ պոեզիան կարող է մասնակիցներին ուղեկցել ողջ կյանքում: Նրանց մեջ կան լավ ասմունքողներ, սակայն պետք է ճիշտ ուսուցանել, երգեցիկ տոնը նվազեցնել:

6 մրցանակակրից բացի բարձր ցուցանիշ էր հավաքել արդեն 6 ամիս  Սիրիայից Հայաստան վերաբնակեցված  6-րդ դասարանի աշակերտ Կարեն Արոյանը, որը զբաղեցրեց լրացուցիչ մրցանակային տեղը: Նա ապրում է Մուրսալեռում, սակայն սովորում է Փարաքարի հիմնական դպրոցում, հաղթահաևրելով դժվարությունները, որոնք կապված են արևմտահայերեից արևելահայերենի անցման հետ,  և ուսցչուհու օգնությամբ  երկար պարապելուց հետո, մասնակցեց փառատոնին

Այսօր  մրցույթ փառատոնը կանցկացվի Արարատի մարզում, Պ. Սևակի թանգարանում, հարգանքի տուրք կմատուցվի  Պարույր Սևակի հիշատակին: Արարատի մարզում փառատոնին ներկա կլինի նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբռահամյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button