Տնտեսական

Այս տարվա առաջին եռամսյակում 41 միլիոն դրամի երկրաբանահետախուզական աշխատանքներ են իրականացվել

Հայաստանում այս տարվա առաջին 3 ամիսներին իրականացվել են 41 մլն դրամի երկրաբանահետախուզական աշխատանքներ,-տեղեկացնում է  ազգային վիճակագրական ծառայությունը: Նախաճգնաժամային 2008 թ-ից հետո սա երկրաբանահետախուզական աշխատանքների ամենամեծ ծավալն է առաջին եռամսյակի համար: Համեմատության համար նշենք, որ 2012-ի առաջին եռամսյակում իրականացվել էր ընդամենը 18 մլն դրամի երկրաբանահետախուզական աշխատանք: Նշենք՝ երկրաբանահետախուզական աշխատանքների ռեկորդը Հայաստանում գրանցվել է 2008-ին՝ 337 մլն դրամ: Ճգնաժամից հետո դրա ծավալը գրեթե կրկնակի նվազել է, սակայն 2011-ից սկսած նկատվում է որոշ աճ:

Ցուցադրել ավելի
Back to top button