Քաղաքական

Ընդդիմադիր ուժերը մինչեւ ընտրություններ պետք է հայտարարություն ընդունեն, ասում է Արմեն Ռուստամյանը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին է անդրադարձել ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Նրա գնահատմամբ` թեեւ դրանք ՏԻՄ ընտրություններ էին համարվում, սակայն այս ընտրապայքարը բավականին թեժ ստացվեց քաղաքական առումով, քանի որ մասնակցում են բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը:

Ռուստամյանը նշել է, որ Երեւանի ավագանիում համատեղ աշխատելու համար ընդդիմադիր ուժերը պետք է մինչեւ ընտրությունները հստակ հայտարարություն անեն ընդդիմադիր լինելու վերաբերյալ, որ ժողովուրդը կարողանար կողմնորոշվել:

 

Ցուցադրել ավելի
Back to top button