Միջազգային

Ֆուձի լեռը ներառվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում

Ճապոնիայի հանրահայտ Ֆուձի լեռը ներառվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Հուշարձանների ու տեսարժան վայրերի հարցերով միջազգային խորհուրդը հավանություն է տվել լեռը Համաշխարհային մշակութային ժառանգության մեջ մտցնելու հայտին, որը Ճապոնիան ներկայացրել էր դեռ 2012թ հունվարին՝ պնդելով, որ Ֆուձին իր տարածքում միավորում է 33 մշակութային ու պատմական հուշարձաններ:

Ցուցադրել ավելի
Back to top button