Քաղաքական

ՕԵԿ թեկնածուն հանդիպեց հաշմանդամների եւ վետերանների հետ

Լիլիթ Մուրադյան 

«Ռադիոլուր»

Մայրաքաղաքի տարբեր շրջանների համաչափ զարգացում, շենքերի առջեւ թեքահարթակների առկայություն եւ հատուկ ուշադրություն՝ վետերաններին: Քաղաքապետի թեկնածու, Երեւանի ավագանու ընտրություններին ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանն այսօր Կոնգրես հյուրանոցում հանդիպման էր հրավիրել մեր քաղաքում բնակվող ու իրենց առօրյայում գրեթե ամեն քայլափոխին խոչընդոտների հանդիպող հաշմանդամներին ու վետերաններին: «Եթե դառնամ քաղաքապետ, ապա ամեն եռամսյակը մեկ հաշվետվություն կներկայացնեմ իմ կատարած աշխատանքների վերաբերյալ, եթե ես  էլ չդառնամ, ապա հաջորդ քաղաքապետին խորհուրդ եմ տալիս անել դա. այդ կերպ մեր բոլոր համաքաղաքացիները կկարողանան իրենց խնդիրներն ու մտահոգությունները ներկայացնել: Քաղաքապետը պետք է հանդիպի իր համաքաղաքացիների հետ»,- ասել է Արմեն Երիցյանը:

Back to top button