ԿարևորՀասարակություն

Պռոշյանում 40-օրյա ժամկետում կնշանակվեն արտահերթ ընտրություններ

Կառավարությունն այսօր վաղաժամ դադարեցրել է Պռոշյան գյուղական համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի լիազորությունները: Հիշեցնենք՝ Հրաչ Մուրադյանը  սպանվել էր այս տարվա ապրիլի երկուսին: Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքի ընտրատարածքում հունիսի 11-ին կանցկացվի  համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Կառավարության  մեկ այլ որոշմամբ՝ մայիսի 10-ը հանրապետությունում ոչ աշխատանքային է հայտարարվել: Մայիսի 10-ի աշխատանքային օրը տեղափոխվում է մայիսի 18-ի շաբաթ օր: Այսպիսով, մեր քաղաքացիները հաջորդ շաբաթ 4 օր հանգստանալու հնարավորություն կունենան:

Բացի այդ՝ որոշվել է  կառավարության հաջորդ նիստն անցկացնել մայիսի 8-ին:

Կառավարությունը մերժել է ԱԺ ՀԱԿ խմկաբցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ ներկայացրած ՀՀ  Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին օրենքի նախագիծը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն, Հրանտ Բագրատյանին համագործակցելու  առաջարկ է ներկայացրել:

Ցուցադրել ավելի
Back to top button