ԿարևորՀասարակություն

Ուսումնասիրություն. Հայաստանը կկորցնի պոտենցիալ ապագա մայրեր

Հայաստանում նորածինների սեռերի համամասնությունը խախտվել է դեռևս 1990–ական թվականներից և ներկայում կազմում է 114-115 տղա՝ 100 աղջկա դիմաց։ Այն աշխարհում ամենաբարձրներից մեկն է և զիջում է միայն Չինաստանին և Ադրբեջանին։ Սա ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ներկայացրած «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» 2012-2013 թթ. ուսումնասիրության արդյունքն է, որի մասին հայտարարվել է այսօր կայացած ասուլիսին։

Ուսումնասիրությունը պարզել է, որ եթե շարունակվի աղջիկների ծնունդը խափանելու գնով տղաներ ունենալու երևույթը, ապա Հայաստանը մինչև 2060թ.–ը կկորցնի գրեթե 93 000 պոտենցիալ ապագա մայր, իսկ երկրի բնակչությունը կնվազի հավելյալ 80 000 մարդով և կկազմի մոտավորապես 2.6 մլն։ 

Back to top button