ԿարևորՏնտեսական

Հայաստանը գնաճի տեմպերով զիջում է միայն Բելառուսին

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր ներկայացրել է հայաստանյան շուկայում տիրող վիճակ՝ն ըստ գրանցված գնաճի և գնանկման:

Այս տարվա ապրիլին մարտի համեմատ դիտարկված 470 անվանում ապրանք ծառայություններից 290-ում, որը կազմում է դիտարկվող ապրանք ծառայությունների 62 տոկոսը, արձանագրվել է գնաճ, 115-ում կամ 25 տոկոսում՝ գնանկում, 65 անվանման ծառայությունների գները պահպանվել են:

ԱՊՀ երկրների սպառողական շուկայում երեք ամսվա ընթացքում ամենամեծ գնաճն արձանագրվել է Բելառուսում` 5,4 տոկոս, որին հաջորդում է Հայաստանն 2,9, այնուհետև՝ Ադրբեջանը՝ 2,3 տոկոս:

ԵՄ 27 երկրներում գնաճը կազմում է  0,5 տոկոս, արձանագրեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Հայաստանում մրգի 4,4 տոկոս գնաճ է արձանագրվել, սակայն  գնանկում է արձանագրվել կարտոֆիլի և բանջարեղենի ապրանքային խմբերում` 9,6 տոկոս:

Որոշ ապրանքնատեսակներ` կարագ, պանիր, նույնպես գնաճ է արձանագրվել:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում այս տարի նախորդ տարվա համեմատ գնաճ է արձանագրվել 11, 6 տոկոս:
Կաղամբի և վարունգի գները նվազել են: Իջել է նաև խոզի մսի գինը։

Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի միջին անվանական աշխատավարձն ավելացել է 3,8 տոկոսով։

Ցուցադրել ավելի
Back to top button