Միջազգային

Այսօր Վրաստանը որոշում կկայացնի 2014 թ-ին կայանալիք Օլիմպիադայի մասնակցության վերաբերյալ

Վրաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն (ԱՕԿ) այսօր կայանալիք արտահերթ ժողովի ժամանակ պաշտոնապես կհաստատի որոշումն այն մասին, թե կմասնակցի՞ արդյոք երկիրը Սոչիի 2014-ի օլիմպիական խաղերին, գրում է РИА Новости-ն։ Ավելի վաղ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ Վրաստանն, անպայման, կմասնակցի Սոչիի օլիմպիական խաղերին։ Փետրվարին Վրաստանի ԱՕԿ նախագահ Լերի Խաբելովը հայտնել էր, որ «Վրաստանը համաշխարհային մեծ օլիմպիական ընտանիքի անդամ է, ընդունում է օլիմպիական խարտիան և կմասնակցի Օլիմպիադա-2014-ին Սոչիում»։ Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները ավելի վաղ խոսում էին Սոչիի խաղերի դեմ բողոքելու մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button