ԿարևորՔաղաքական

ԱԺ- ում այսօր կարգապահության հարցն էին քննարկում

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Մայիսմեկյան տոնից հետո Ազգային ժողովը այսօր վերսկսեց իր բնականոն աշխատանքը: Նախորդ օրերին քննարկված օրինագծերի ընդունման ժամանակ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի աչքից չվրիպեց ՀՀԿ խմբակցության շարքերում ուրիշի փոխարեն քվեարկությունը։
Նիստը վարող Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբարահամյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորին եւ ևս մեկ անգամ հորդորեց գործընկերներին քվեարկել իրենց փոխարեն։
Օրենսդրի ղեկավարը հիշեցրեց խորհրդարանի միջանցքով քայլող գործընկերներին իրենց պարտավորությունը` մասնակցել ԱԺ նիստերին: Պարոն Աբրահամյանը հանձնարարեց քարտուղարությանը ստուգել ներկա բացականերին և այդ տեղեկատվությունը տեղադրել խորհրդարանի կայքում: Նա կոչ արեց լրատվամիջոցներին տարածել այդ տեղեկատվությունը:

Բացակայող պատգամավորների հանդեպ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ, ընդհուպ մինչև աշխատավարձի կրճատում և մանդատից զրկում` անկախ անուն ազգանունի, հավաստիացրեց ԱԺ նախագահը` պատասխանելով լրագրողների հարցերին:      

Ազգային ժողովի չբացակայող պատգամավորներից Մարգարիտ Եսայանը այսօր ներկայացրեց իր հեղինակած «Գժանոց կամ թեժ աշուն» գիրքը: Ինչպես նշեց հեղինակը, այստեղ ներկայացված է մի վիպակ և մոտ 100 պատմվածքներ, որոնք գրվել են դեռևս մինչ պատգամավոր ընտրվելը և թարգմանված են ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։ Գրքի վաճառքից ստացված գումարը հեղինակը մտադիր է նվիրաբերել անապահով ընտանիքներին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացավ 50 հազար  դրամ փոխանցել այդ նպատակով։

Ցուցադրել ավելի
Back to top button