Միջազգային
Նոր Հարավային Ուելսը ճանաչել է հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը


Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը միաձայն ընդունել է ասորիների, հույների և հայերի ցեղասպանությունները: Ասորական համընդհանուր դաշինքի, Ավստրալիայի հունական խորհրդի և հայկական ազգային կոմիտեի պահանջով` Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը բանաձեւն ընդունել է միաձայն։
Ավստրալիայի այս նահանգի խորհրդարանը 1997թ. ապրիլի 17-ին արդեն ընդունել էր բանաձև, որում, ընդառաջելով տեղի հայ համայնքի ցանկություններին, դատապարտել է Օսմանյան կայսրության տարածքում կատարված ոտնձգությունները` որակելով դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն եւ ապրիլի 24-ը հայտարարել էր հայ զոհերի հիշատակի օր և հայերի ցեղասպանությունը պաշտոնապես դատապարտելու կոչ արել Ավստրալիայի կառավարությանը: