Քաղաքական

ՀԱԿ գերակա խնդիրն իշխանությունը վերցնելն է

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

«Մենք ամբիցիաներ չունենք: ՀԱԿ-ի գերակա խնդիրն իշխանությունը վերցնելն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին:

«Եթե քաղաքական ուժերի խելքը հերիքի, ապա չորս քաղաքական ուժեր կարող են միասնական ձեւով իշխանությունը վերցնել Հանրապետականից>,-ասել է Արամ Մանուկյանը: Նա խոսել է երկրի առջև ծառացած ամենագլխավոր խնդրի՝ արտագաղթի մասին, որի պայմաններում նսեմանում է նաև ընտրությունների նշանակությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button