ԿարևորՎերլուծական

Թուրքիան վախենում է ցեղասպանության ճանաչման իրավական հետեւանքներից

Ապրիլի 24- ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվել էին 1915- ի իրադարձությունները «ցեղասպանություն» որակողները հայերի հետո միասին՝ հիշելու համար միլոնավոր հայերին, որոնք կոտորվաել եւ տառապել էին այս հողում, գրում է Al-Monitor- ը։ Պարբերականը ուշադրություն է հրավիրում այն ժողովրդավարական հեռանկարների վրա, որոնք ցույց է տալիս Ստամբուլում տեղի ունեցած հիշատակի այս արարողությունը, սակայն միաժամանակ արձանագրում է, որ Թուրքիայի պաշտոնական շրջանակները շարունակում են մերժման ավանդական քաղաքականությունը։

Մասնավորապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24- ի հայտարարության կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ նախարարության քննադատությունը ներկայացնելով՝ Al-Monitor- ը փասում է, որ մի կողմից Թուրքիայում վերացել է 1915- ի իրադարձությունները քննարկելու տաբուն եւ այժմ կարելի է եւ մամուլում, եւ հեռուստատեսությամբ դրա շուրջ քննարկումներ ծավալել, դրանք գնահատել «ցեղասպանություն», մյուս կողմից՝ պաշտոնական քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չի արձանագրվում։

Ինչո՞ւ, Al-Monitor- ը փորձում է գտնել պատասխանները։

Ըստ պարբերականի՝ սա 2015- ին ուղղված թուրքական ռազմավարության մասն է։ «Այն ժամանակ, երբ Հայաստանի եւ հայկական Սփյուռքի համար 2015- ը կարեւոր շրջան է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, թուրքական պետությունը մոբիլիզացնելով պաշտպանողական բնազդները՝ շարունակում է հերքել ամեն  ինչ, ինչը որ անում էր այս բոլոր տարիներին»,- գրում է Al-Monitor- ը։

Պարբերականը Թուրքիայի այս մտահոգությունը բացատրում է ամերիկյան եւ եվրոպական երկրների կողմից ցեղասպանության ճանաչման իրավական հետեւանքներով։

«Թուրքական կառավարությունը, զգուշանալով ապագա պատժամիջոցներից, շարունաւում է մերժման քաղաքականությունը եւ դա չի փոխվի մինչեւ 2015 թվականը։ Արդյո՞ք Թուրքիան կմշակի մարդասիրական եւ իրատեսական քաղաքականություն՝ հաղթահարելով 2015- ի վախը, ցույց կտա ժամանակը»,- գրում է Al-Monitor- ը ։

Ցուցադրել ավելի
Back to top button