ԿարևորՀասարակություն

Երևանի կենդանաբանական այգում այսօր տեղի է ունեցել տոնական տարեշրջանի ավանդական բացումը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Երևանի կենդանաբանական այգում այսօր տեղի է ունեցել տոնական տարեշրջանի ավանդական բացումը: Հանգստի այս գոտին տարեց տարի այցելուներին դիմավորում է նորացված ու ավելի բարեկարգված տեսքով: Այս տարի ևս կենդանաբանական այգու այցելուներին սպասվում են հաճելի անակնկալներ և տոնական տրամադրություն` լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված միջոցառումներով, հետաքրքիր խաղերով: Իսկ ամենամեծ անակնկալը կենդանաբանական այգու կանգառի բացումն էր, որի շնորհիվ երեխաները կենտրոնից անվճար կտեղափոխվեն կենդանաբանական այգի: Այսօր ի դեպ մինչև 16 տարեկան այցելուների համար անվճար է եղել նաև մուտքը Երևանի  կենդանաբանական այգի:

 

Ցուցադրել ավելի
Back to top button