Քաղաքական

ԵԽԽՎ- ում շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման հռչակագիրը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Ստրասբուրգում ապրիլի 22-ից 26-ը  կայացած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի արդյունքներին է այսօր անդրադարձել մեր պատվիրակութայան անդամ, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
Ապրիլի 24-ին Ստրասբուրգում անցկացվող ԵԽԽՎ նստաշրջանում շրջանառության մեջ դրվեց «Հայոց ցեղասպանության ճանաչումը» խորագրով հռչակագիրը, որի տակ ստրագրեցին 15 երկրներից 21 պատգամավորներ:
Նրանք կոչով դիմել են ԵԽԽՎ բոլոր անդամներին ձեռնարկել անհարաժեշտ քայլեր` 20-րդ դարի սկզբում Օսմանյան Թուրքիայում հայերի և այլ քրիստոնյա ժողովրդների հանդեպ իրագործված ցեղասպանության ճանաչման  ուղղությամբ:
Թուրքիայի իշխանությունների կողմին մարդկության դեմ այս ոճրագործության հնարավոր ճանաչումը կարող է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայության ամրապնդմանը, ասվում է փաստաթղթում:

 

Back to top button