Քաղաքական
Արտակարգ մարդ, արտակարգ քաղաքացի, արտակարգ գեներալ. ՕԵԿ- ը՝ իրենց թեկնածուի մասին


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Հաշված օրեր են մնացել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ավարտին: Ընտրություններին մասնակցող «Օրինաց երկիր» կուսակցության Երեւանի այսօրվա ակտիվի ժողովում, ըստ էության, ամփոփվել է քարոզարշավը։
«Արտակարգ մարդ, արտակարգ քաղաքացի, արտակարգ գեներալ»,- ՕԵԿ-ում այս խոսքերով են մեծարել քաղաքապետի իրենց թեկնածուին՝ Արմեն Երիցյանին:
Ավագանու թեկնածու Սոֆյա Արթենյանի դիտարկմամբ՝ քարոզարշավն անցել է շատ հավասարակշռված, զերծ է եղել ավելորդություններից, երբեք չեն փորձել վարկաբեկել իրենց մրցակիցներին:
Արմեն Երիցյանն էլ նկատել է՝ «Մենք միասին հաղթելու ենք և կտեսնեք, ինչպիսի Երևան ենք ունենալու»։