ԿարևորՄշակույթ

Արամ Խաչատրյանը մահացավ 35 տարի առաջ

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Արամ Խաչատրյանի համար 2013-ը հոբելհանական է, այս տարի մենք նշում ենք մեր հանճարեղ կոմպոզիտորի՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 110- ամյակը: Այդ առիթով տարին հագեցած է նրան նվիրված բազամաթիվ միջոցառումներով:
Իսկ այսօր` Արամ Խաչատուրյանի մահվան 35-րդ տարելիցի առիթով մարդաշատ էր Երևանի Կոմիտասի անվան  զբոսայգու պանթեոնը, որտեղ ամփոփված է Արամ Խաչատրյանի աճյունը:
Նրա ծնողները հինավուրց Գողթան գավառից էին, որը պատմահայր Խորենացին գովերգել էր որպես շնորհալի երգիչ-երաժիշտների հայրենիք:
Պատանեկության տարիներից երաժշտության մոլի սիրահար Արամ Խաչատրյանը ինքնուրույն դաշնամուր է նվագել, փորձել է յուրովի ներկայացնել արդեն ծանոթ երաժշտական ստեղծագործությունները:
1921 թվականին Արամ Խաչատրյանը բնակություն հաստատեց Մոսկվայում, ընդունվեց տեղի համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, բայց շուտով թողեց համալսարանն ու դարձավ Գնեսինների երաժշտական ուսումնարանի սան:
«Հենց սկզբից Խաչատրյանի ստեղծագործություններում նկատելի էին  ինքնուրույն երաժշտական մտածողության սաղմերը, զգացվում էր  երիտասարդ ու ժամանակակից կյանքի զարկերակը»,- ականվոր կոմպոզիտոր Միքայել Գնեսինը նման խոսքերով  բնութագրեց եիրտասարդ կոմպոզիտորի ուսման ընդամենը  երկրոդ տարվա ընթացքում գրաված գործերը։
Արամ Խաչատրյանը վախճանվեց 1978 թվականի մայիսի 1-ին` երկարատև, ծանր հիվանդությունից հետո: Կոմպոզիտորի աճյունը տեղափոխվեց Երևան, դա նրա վերջին ցանկությունն էր: Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում նրա շիրիմն ամեն տարի մարդաշատ է լինում` ոչ միայն ծննդյան օրը` հունիսի 6-ին, այլև մահվան օրը ` մայիսի մեկին:
Երաժշտագետ Մհեր Նավոյանի բնորոշմամաբ՝ Արամ Խաչատուրյանին վերաբերող յուրաքանչյուր առիթ ընդգծման ենթակա է։

Երաժշտագետի խոքով՝ Արամ Խաչատրյանի անունն այնքան հնչեղ է ու հզոր, որ թվում է` այլևս պաշտպանության կարիք չունի, բայց վերջին տարիները փաստում են, որ նրա ստեղծագործությունը ևս ունի պաշտպանության կարիք: Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը  հիշում է 1988-ի հայտնի իրադարձությունների շրջանում ադրբեջանական թերթերի հրապարակումներից մեկը`«Ամբողջությամբ ժողովրդական հենքի վրա ստեղծված  Արամ Խաչատուրյանի ստեղծագործությունը կրում է նաև ադրբեջանական  երաժշտության կնիքը»:
Նման ոտնձգությունները եզակի չեն ու շարունակվում են առ այսօր:
«Այնպես որ՝ հարստությունդ պահելու համար փականդ պիտի ամուր լինի, իսկ Արամ Խաչատրյանը մեր հարստությունն է»,-ասում է Կոմպոզիտորների միության նախագահը։

«Արամ Խարչատրյանի ստեղծագործությունը  ոչ միայն հայ ժողովրդի , այլև ողջ մարդկության հարստությունն է, Խաչատրյանը համամարդկային երևույթ է, չնայած նրան, որ Խաչատրյանի  ստեղծագուրծությունը ներծծված է հայկականությամբ, այն արյամբ, որը հոսում էր նրա երակներումն»,- ասում է կոմպոզիտոր  Արզաս Ոսկանյանը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button