Հասարակություն

Աշխատանքային իրավունքների խախտումների հայաստանյան պատճառները

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Ինչ տրամադրությամբ է Հայաստանում նշվում մայիսի 1-ը` աշխատավորների օրը.դիտարկումները հանգեցնում են այն եզրակացությանը, որ օրն իր հետ առավել շատ մտահոգ քննարկումներ է բերում, քան տոնական տրամադրություն։
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն արձանագրում է՝ հայ երիտասարդը չի կարողանում գնահատել իր աշխատանքային ունակությունները: Նակարծում է, որ ունակություններ-աշխատավարձ հարաբերակցությանը ոչ բոլորն են տիրապետում, ուստի շատ քչերը կարող են համարժեք գնահատական տալ, թե որքան արժե իր գիտելիքը եւ ինչ աշխատավարձի նա կարող է օբյեկտիվորեն հավակնել։
Դրան պետք է ավելացնել, սակայն, նաեւ այն, որ շատերը բարձր գիտելիքներով բախվում են ցածր աշխատավարձի իրականությանը: Իսկ դա երբեմն գերադասելի է աշխատանք չունենալուց: Եւ հենց աշխատանք ունենալուց կախվածությունն էլ հաճախ ստիպում է Հայաստանում մատների արանքով նայել աշխատանքային իրավունքների ոտնահարմանը:
Ստեղծված իրավիճակն իրապես բարձրորակ կադրերին երբեմն պարզապես մեկ ուղի է թողնում` դրսում առավել գնահատված աշխատանք փնտրել։

Ինչեւէ՝ մայիսի 1-ը տոն է, ուստի մնում է մաղթել, որ գոնե հնարավորինս շուտ մեր երկրում այս օրն առաջնահերթորեն աշխատանքային ձեռբերումների եւ ոչ գործազրկության մասին խոսելու առիթ լինի։

 

Ցուցադրել ավելի
Back to top button