Քաղաքական
Անցած 4 տարիներին փոփոխությունները մայրաքաղաքում ակնհայտ են, ասում են ՀՀԿ- ականները


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մտնում է եզրափակիչ փուլ: Հանրապետան կուսակցության ներկայացուցիչները համոզված են, որ անցած 4 տարիներին փոփոխությունները մայրաքաղաքում ակնհայտ են, ուստի կատարված աշխատանքը ընտրողների կողմից անպատճառ գնահատականի կարժանանա։
Հանրապետականները միաժամանակ նկատում են, որ քարոզարշավի ընթացքում իրենք ներկայացրել են իրենց արածն ու անելիքները, մինչդեռ, մնացած քաղաքական ուժերն իրենց քարոզչությունը կառուցել են հիմնականում արված աշխատանքի, հաճախ հանիրավի, քննադատությամբ: