ԿարևորՀասարակություն

Այսօր Աշխատավորների միջազգային օրն է (Լրացված)

Լիլիթ Մուրադյան

«Ռադիոլուր»

Այսօր Աշխատավորների միջազգային օրն է: Այն նշվում է աշխարհի ավելի քան 140 երկրներում: Մայիսի 1-ը որպես աշխատանքի և աշխատավորների միջազգային տոն առաջին անգամ նշվել է 1890 թվականին: Մինչ այդ, 1886 թվականի մայիսի 1-ին ամերիկացի աշխատավորները Չիկագոյում կազմակերպել են գործադուլ` աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով: Գործադուլն ավարտվել էր ոստիկանության աշխատակիցների հետ բախումով ու արյունահեղությամբ: 1889-ին 2-րդ ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց յուրաքանչյուր տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել: Մայիսի 1-ը Խորհրդային Միության նշանավոր տոներից էր։ Այսօր Հայաստանում օրը հայտարարված է ոչ աշխատանքային։

Ցուցադրել ավելի
Back to top button