ԿարևորՄիջազգային
Ահաբեկիչների հորեղբայրը ներողություն է խնդրել հայ համայնքից


Բոստոնյան ահաբեկչության մեջ կասկածվող Թամերլան Ցարնաևի հորեղբայրը` Ռուսլան Ցարնին ներողություն է խնդրել հայ համայնքից: Այս մասին հայտնում է mirrorspectator.com-ը: Նա անձամբ դիմել է խմբագրություն` ներողություն խնդրելով իր արտահայտությունների համար:
«Հայաստանը շատ հզոր մշակույթ ունի, և Միշայի ազգային պատկանելությունը նրա հետ որևէ կապ չունի: Ես կցանկանայի, որ երբեք ասած չլինեի այն, ինչ ասել եմ»,- ասել է Ցարնին: Նա կրկնել է, որ հայ համայնքը որևէ կապ չունի այդ հրեշավոր հանցագործության հետ:
Նշենք, որ ավելի վաղ Ցարնին բազմիցս հայտարարել է, որ Միշա անունով հայը նպաստել է Թամերլան Ցարնաևի արմատական հայացքների ձևավորմանը: