ԿարևորՄիջազգային

15-րդ դարի Թորան վաճառվել է 6 մլն. դոլարով

Sotheby’s աճուրդային տանը հուդայականությանը նվիրված աճուրդի ամենաթանկարժեք իրը 1457-1465 թվականներով թվագրվող ձեռագիրն է: Միշնե Թորնա անունով ձեռագիրը, որի նախնական գինը 4,5-6 միլիոն դոլար էր, համատեղ գնել են Երուսաղեմի թանգարանն ու Նյու Յորքի Մետրոպոլիտեն-թանգարանը: Այս նկարազարդ ձեռագիրն ամենագեղեցիկներից է համարվում աշխարհում: Դրանում միջնադարի հրեա գրող ու փիլիսոփա Մովսես բեն Մայմոնը համակարգել է հրեական իրավունքը:Աճուրդի կազմակերպիչները հրաժարվել են նշել, թե ինչ գնով է ձեռագիրը վաճառվել, սակայն հայտնի է, որ գերազանցվել է նման աճուրդների նախկին ռեկորդը:1989 թվականին նմանատիպ ձեռագիրը վաճառվել էր 2,9 միլիոն դոլարով:

Ցուցադրել ավելի
Back to top button