Քաղաքական
ՕԵԿ- ը համոզված է՝ Երեւանի քաղաքապետ կդառնա Արմեն Երիցյանը


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի իր դիտարկումներն է այսօր ներկայացրել «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը։ Նա վստահեցրել է, որ իրենց համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանն է լինելու Երևանի ապագա քաղաքապետը:«Պետք է բոլորս նպաստենք, որ Արմեն Երիցյանը գա ու համակարգի կայացման իր մոտեցումները, հմտությունները ներդնի մեր քաղաքի զարգացման համար»,- ասել է Շահինյանը։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող ընտրակաշառքներին մասին հրապարակումներին, Հովհաննես Շահինյանը հայտարարել է՝ «եթե կունենաք գեթ մեկ օրինակ, որ հեռախոս, մուրաբա կամ հինգ հազար դրամ եմ բաժանել , ապա ես ինքնաբացարկ կտամ»։