Միջազգային

Օբաման և Պուտինը քննարկել են Սիրիայի քիմիական զենքի հարցը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոսել է Սիրիայի քիմիական զենքի խնդրի լուծման անհրաժեշտության մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։«Նախագահ Օբաման շեշտը դրել է Սիրիայի քիմիական զենքի խնդրի վրա»,- ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաղորդել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ ԱՄՆ իշխանություններն անցած շաբաթ հայտարարել էին, որ փաստեր ունեն այն մասին, թե Սիրիայում ոչ մեծ քանակությամբ քիմիական զենք է կիրառվել։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button