ԿարևորՔաղաքական

Ովքե՞ր են խորհրդարանի «լավ տղերքը»

 Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Գյումրիում կրակոցներով ուղեկցված միջադեպին օրերս անդրադառնալով ՝ ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանը նշել էր , որ դեպքի առիթով իր տեղակալին պատգամավորներ, պաշտոնատար անձինք  են զանգել, փորձել են բարեխոսել, որ  բերման ենթարկվածները, ինչպես ոստկանապետն էր ասել  «բանավոր պատմեն, բայց չգրեն…»:
Վլադիմիր Գասպարյանի այս հայտարարության առնչությամբ ՀՅԴ խմբակցության անդամ  Վահան Հովհաննիսյանն այսօր  կոնկրետ առաջարկ ունի:

«Ես առաջարկում եմ ԱԺ նախագահին դիմել ոստիկանապետին, ստանալ այն պատգամավորների անունները, որոնք դիմել են այդպիսի այլանդակ խնդրանքով և նրանց հարցը քննել էթիկայի հանձնաժողովում»:

Մինչդեռ՝ էթիկայի հանձնաժողովը, ըստ դաշնակցական պատգամավորի, երկրորդական հարցեր է քննարկում: Փոխարենը պետք է պարզի, թե «Էդ  ովքե՞ր են էս դահլիճի լավ տղերքը, ովքե՞ր կարող են իրենց թույլ տալ դիմել ոստիկանապետին ու ասել մեր աղբերները թող ցուցմունք չտան, որովհետև ամոթ ա»:
Երևանի ավագանու ընտրությունների թեման մայիսի 5-ին նախորդող խորհրդարանական վերջին  հայտարարությունների ժամին շրջանցվել թերևս չէր կարող:
«Բարև Երևան». այս կապակցությամբ  Զարուհի Փոստանջյանը սկսեց ու ավարտեց իր հայտարարությունը , իսկ նույն խմբակցությունից Ռուբեն Հակոբյանն իր խոսքում շեշտեց, որ «Ժառանգությունն» առաջիկա ընտրությունները քաղաքական մենաշնորհը հաղթահարելու ռեալ հնարավորություն է համարում:
Նույնը ԱԺ ամբիոնից  փոխանցեց  ՀՅԴ  խմբակցության ղեկավար, Դանակցության համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Նա  ընտրողներին հորդորեց մոլորության մեջ չընկնել ու չտրվել այս ընտրությունների կարևորությունը արժեզրկող պնդումներին:
Քաղաքի կառավարումը արկածախնդրության տեղ չէ, այս դիտարկումով էլ հայտարարությունների ժամին ընտրարշավն ամփոփել փորձեց հանրապետական Կարեն Ավագայանը:   Ընդհանուր առմամբ՝ նա ընդդիմադիրների ընտրարշավից կարծես թե գոհ չէր:
«Կեղտոտ տեխնոլոգիաները, որ օգտագործվեցին մեր մրցակիցների կողմից, որևէ արդյունք չտվեցին: Տարբեր հնարքներով փորձեցին ստվեր գցել նախորդ 5 տարվա ձեռքբերումների վրա, բայց ընտրողը հստակ տարբերում է՝ անկեղծությունն ու արհեստականը, բնականն ու սինեթետիկը»: 

Ցուցադրել ավելի
Back to top button