Նիդեռլանդների թագուհին հրաժեշտ է տվել իր հպատակներին. գահը կստանձնի թագուհու որդին


Նիդեռլանդների թագուհի Բեատրիքսն այսօր թագավորական գահը կհանձնի իր ավագ որդուն՝ Վիլեմ Ալեքսանդրին, հայտնում է newsru.com-ը։ Իր որդուն գահը փոխանցելու մասին հայտարարվել էր հունվարի 28-ին։ Ստանձնելով գահը՝ 45-ամյա Վիլեմ Ալեքսանդրը կդառնա վերջին 123 տարվա ընթացքում առաջին տղամարդ միապետը: Թագուհին երկուշաբթի երեկոյան միապետի դերում իր վերջին ուղերձն է հղել ժողովրդին։
«Այժմ, երբ իմ ավագ որդին վաղը կստանձնի այդ հրաշալի և միևնույն ժամանակ պատասխանատու աշխատանքը, իմ մեծ ցանկությունն է, որպեսզի նոր թագավորական ընտանիքը զգա ձեր աջակցությունը, սերն ու վստահությունը։ Վստահ եմ, որ Վիլեմ Ալեքսանդրը կնվիրի իրեն նրան, ինչով պարտավոր է զբաղվել լավ թագավորը»,- ասել է Բեատրիքսը նիդեռլանդական հեռուստաընկերության եթերում։
Բեատրիքսը, ում 75-ամյակը լրացել է հունվարին, ստանձնել էր գահը 1980 թվականին՝ իր մոր՝ Յուլյանա թագուհուց հետո։ Արքայազն Վիլեմ Ալեքսանդրն ավարտել է Լեյդենի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է պատմություն։ 2002թ.-ին նա ամուսնացել է արգենտինուհի Մաքսիմե Սորեգյետեի հետ։ Նա ունի 3 դուստր։ Իրենից հետո գահը կստանձնի նրա ավագ դուստրը։