Միջազգային
Նախիջեւանում հանդիպել են Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները


Նախիջևանում այսօր հանդիպել են Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։
Էլմար Մամեդյարովը, Ահմեդ Դավութօղլուն և Ալի Աքբար Սալեհին քննարկել են եռակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, նաև տարածաշրջանային խնդիրներն ու համատեղ նախագծերի իրականացման միջոցառումները:
Դիվանագետները պայմանավորվել են հաջջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում։