ԿարևորՀասարակություն

Հովհաննես Քոչարյան.«Փետրվարի 21-ից հետո Երևանում հաշվառվել է 1696 քաղաքացի»

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Երևանի ավագանու մայիսի 5-ին նապխանշված ընտրություններին ընդառաջ ճշգրտվում են մայրաքաղաքի ընտրողների ցուցակները: Ի տարբերություն համապետական ընտրությունների, գալիք քվեարկությանը կարող են մասնակցել Երևանում հաշվառված ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլ նաև օտարերկրացիները և առանց քաղաքացիոթյան անձինք: Ընտրացուցակների հետ կապված վերջին տվյալները այսօր լրագրողներին ներկայացրել է ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:

Ընտրողների ռեգիստրի վարման գործընթացը կրում է անընդհատ բնույթ, հավաստիցրեց լրագրողներին Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Ըստ նրա կողմից հրապարակած տվյալների, ապրիլի 24-ի դրությամբ մայրաքաղաքում ընտրողների թիվը կազմել է 816.739, ինչը 1075-ով պակաս է մարտի 25-ի դրությամբ եղած տվյալների:

Պարոն Քոչարյանը հերքեց ընտրացուցակներում ներառնված անձանց աստղաբաշխական ավելացման վերաբերյալ շրջանառվող լուրերը: Ըստ գործող օրենսդրության, ի տարբերություն համապետական ընտրությունների` ՏԻՄ ընտրություններում իրավունք ունեն մասնակցելու նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց հաշվին ցուցակներում եղած մարդկանց թիվն աճել է 3375-ով, որոնցից 967-ը փախստականներ են, 1716-ը ` կացության հատուկ կարգավիճակ ստացածներինը, 347-ը` ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստացածներինը, 11-ը` որևէ երկրի քաղաքացիություն չունեցող անձինք, 334-ը` ՌԴ քաղաքացի:
Ինչպես նշեց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը, փետրվարի 21-ից հետո Երևանում հաշվառվել է 1696 քաղաքացի, որոնք, ըստ օրենսդրության, իրավունք չունեն մասնակցելու քվեարկությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button