Հասարակություն

Հայաստանում ամուսնալուծությունների հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանում յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 6 ամուսնություն: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն շրջանի համեմատ նվազել է 1.6%-ով: Փոխարենը՝ էականորեն` ավելի քան 15 տոկոսով, ավելացել են ամուսնալուծությունները:
Վերջին մարդահամարի տվյաներով՝ երբեք ամուսնացած չի եղել Հայաստանի տղամարդկանց 32.6, կանանց 24.6 տոկոսը։
ՄԱԿ-ի գնահատումներով` ամեն 1000 մարդու հաշվով գրանցվող ամուսնալուծությունների ամենաբարձր թիվը բաժին է ընկնում Ռուսաստանին: Այդ երկրում ամեն 1000 մարդու հաշվով գրանցվում է 5 բաժանում: ՄԱԿ-ի տվյալները պարզել են նաեւ` այս ցուցանիշով առաջատար հնգյակում են հայտնվել նաեւ Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան ու Կայմանյանկղզիները:
Ամուսնալուծությունների թվով ռեկորդակիրների շարքում է նաեւ Միացյալ Նահանգները, որտեղ ամեն 1000 բնակչի ամուսնալուծության ցուցանիշը 3.4 է: Բերմուդյան կղզիները թեեւ շատ նորապսակների կողմից որպես մեղրամսի լավագույն վայր են ընտրվում, սակայն հենց կղզու վրա բնակվողներն իրենց ամուսնությունների երկարակեցությամբ չեն փայլում։
Կուբան, Լիտվան եւ Չեխիան ամփոփում են այս տասնյակը, որը լավագույնը չես անվանի: Հայաստանում ամուսնալուծությունների թիվը, ինչպես վիճակագրությունն է փաստում, տարիների կտրվածքով աճի միտում է ցուցաբերում, ս
ակայն, բարեբախտաբար, այս առումով մեր երկիրը դեռ հեռու է վատագույն ցուցանիշ արձանագրելուց, նկատում է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։
Որ պատճառներն են առավելապես ընկած ամուսնալուծությունների հիմքում, վիճակագիրները գոնե Հայաստանում առանձին չեն ուսումնասիրում: Դիտարկումները, սակայն, վկայում են. շատ հայ ընտանիքների ամուսնալուծությունից այլեւս հետ չի պահում հասարակական կարծիքը:
Սոցիալական խնդիրները տխուր այս վիճակագրության հիմքերում են շարունակում մնալ: Ավելի կոնկրետ՝ աշխատանք չունենալը եւ բնակարանային խնդիրն են առաջին հերթին խանգարում հայ երիտասարդներին` ընտանիք կազմել:
Այս հարցում հերթական անգամ համոզվել է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը` փորձելով երիտասարդական հիմնախնդիրների լուծման ռազմավարություն մշակել:
Բարեբախտաբար՝ մեծ էամուսնությունների եւ ամուսնալուծությունների միջեւ տարբերությունը` 4591-ի դիմաց ամուսնալուծության 897 դեպք: Ամուսնությունների նվազմամբ առանձնացել են Երևանն ու Արարատը, ամուսնալուծությունների ավելի մեծ աճ են գրանցվել Արմավիրը, Գեղարքունիքն և Տավուշը: Ամենաշատն ամուսնացել են Վայոց ձորում։

Ցուցադրել ավելի
Back to top button