ԿարևորՀասարակություն

Խորհրդային բանակն ադրբեջանական ՕՄՈՆ- ի հետ 22 տարի առաջ այս օրն սկսեց «Օղակ» գործողությունը

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

22 տարի առաջ՝ 1991 թվականի ապրիլի 30-ին, խորհրդային չորրորդ բանակի զորքերը շրջապատեցին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը, նրանց օժանդակությամբ ադրբեջանական ՕՄՈՆ-ականները մտան գյուղեր և անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով սկսվեց բնակչության տեղահանումը, որ ուղեկցվում էր դաժան հաշվեհարդարներով։
Անհավասար մարտում ընկան Գետաշենի ինքնապաշտպանության ղեկավար Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը, Սիմոն Աչիկգյոզյանը, Հրաչ Դանիելյանը։
Մեկ շաբաթվա ընթացքում տասնայկ մարդիկ սպանվեցին, հարյուրավոր տղամարդիկ քշվեցին Կիրովաբադ։
Այսօր Արցախում ոչ միայն այդ արյունալի իրադարձություններն են հիշում, այլև հարգանք ու խոնարհում բերում նրանց, ովքեր ընկան հանուն հայրենյաց։
Քաշաթաղի շրջանի հարավային թևում, որտեղ տնավորվել են նաև գետաշենցիներից ոմանք, Թաթուլ Կրպեյանի անվան դպրոց կա: Ամեն տարի ապրիլին այստեղ նշում են ոչ թե հերոսի մահվան, այլ՝ ծննդյան օրը։

Ցուցադրել ավելի
Back to top button