ԿարևորՀասարակություն

Լրագրողները խոցելի են ընտրությունների շրջանում

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Լրագրողը բավականին խոցելի է մեր հանրապետությունում, եթե օր ու ցերեկով հանրության և հատկապես ոստիկանների առջև կարող են նրա նկատմամբ բռնություն կիրառել և չպատժվել դրա համար, այսօր հայտարարել են ընտությունների շրջանում բռնության ենթարկված լրագրողներն ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Փորձը ցույց է տալիս, որ երբ քաղաքական իրավիճակը երկրում սրվում է,  այն իր ազդեցություն է ունենում նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա՝ ճնշումերի տեսքով, ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը նշեց, որ ընտրությունների շրջանում լրագրողների նկատմամբ բռնությունները կարծես նորմալ երևույթ են, քանի որ, ի տարբերություն խաղաղ ժամանակաշրջանի, ընտրությունների շրջանը բավականին ռիսկային է նախևառաջ լրագրողների համար։

Ցուցադրել ավելի
Back to top button