Քաղաքական
Ժողովուրդը պարզ ու անմիջական շփումների կարիք ունի, պարզել են դաշնակցականները


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՅԴ անդամներն այսօր սկսել են Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող Արթուր Կարապետյանի անվան պուրակից:
1991 թվականի հենց այս օրը չարաբաստիկ «Օղակ» գործողության զոհը դարձավ նաև Արթուրը: Գետաշենի ու Մարտունաշենի բնակչությանը պաշտպանելիս զոհվեցին Սիմոն Աչիկգյոզյանը, Թաթուլ Կրպեյանը, Հրաչ Աթանեսյանը, Վալերի Նազարեթյանն ու Զարզանդ Դանիելյանը:
Նրանց օրինակն ու թողած արժեքներն են, որ պիտի պահենք ու փոխանցենք սերունդներին,- Արթուր Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշաքրի մոտ այսօր հայտարարել են դաշնակցական գործիչները: