Քաղաքական

Երեւանը եւ նրա կրթական խնդիրները

Լիլիթ Մուրադյան

«Ռադիոլուր»

Այսօր «Մեդիա կենտրոնը» քննարկում-ասուլիս էր հրավիրել «Երեւան քաղաքի կրթական խնդիրները և լուծումներն ըստ թեկնածուների» թեմայով: Քննարկմանը մասնակցել են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները՝ բացառությամբ ՀՀԿ- ի: Ինչպե՞ս են պատրաստվում լուծել կրթության ոլորտի խնդիրները քաղաքական ուժերը, հարցի պատասխաններն այսօր հնչել են քննարկման ժամանակ:

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն իրենց նախընտրական  ծրագրերում ինչպե՞ս են անդրադարձել կրթական ոլորտին: ՕԵԿ-ն օրինակ, հաղթելու դեպքում, խոստանում է վերանայել կրթական օջախների, գիտական հաստատությունների շենքերի սեփականաշնորհման արգելքի պահպանման խնդիրը: Հիշեցնենք , որ 2010 թվականին հենց Օրինաց Երկիր կուսակցության միջոցով ընդունվեց օրենք, որով արգելվում էր սեփականաշնորհել կրթական հաաստատությունները, սակայն օրենքը շրջանցելով կարողացան սեփականաշնորհել մանկապարտեզները: Ինչպես են պատրաստվում կյանքի կոչել իրենց իսկ ընդունած օրենքը , լրագրողի դիտարկմանը պատասխանեց ՕԵԿ ներկայացուցիչ Ջուլիետա Թադեւոսյանը:

«Նախ եւ առաջ հաղթելու դեպքում պիտի աշխատենք, որ նման խնդիրներ այլեւս չառաջանան, այսինքն՝ ինչպես մեր կուսակցության անվանումն է ասում՝ օրինաց երկիր՝ այսինքն փորձնք հարգել օրենքը»:

«Առաքելություն» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում բարձրաձայնում է մանկապարտեզների սննդի որակի բարելավման հարցը, հավանաբար հաշվի առնելով նախորդ տարի ՏՄՊՊՀ արձանագրած խախտումները, երբ մանկապարտեզում կարագի փոխարեն երեխաների կերակուրը պատրաստվել էր սփրեդով: Ինչպես է այս ոլորտը վերահսկելու Առաքելությունը: Պատասխանում է կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Մուրադյանը:

«Եթե ամեն մեկը զբաղվի իր գործով, ամեն ինչ այլ կլինի, այսինքն՝ եթե մանկապարտեզի տնօրենը գիտակցի ու նաեւ գործի օրենքը, որով նա պատասխանատվության կենթարկվի օրինազանցության համար, այդ դեպքում բոլոր խնդիրներրը կկարգավորվեն: Սա բարդ խնդիր է , որովհետեւ լուսնից չենք իջել, գիտենք ինչպես են մանկապարտեզների կամ դպրոցների տնօրենները հայտնվում այնտեղ, բայց պետք է փորձենք պայքարել դրա դեմ»:

ԲՀԿ-ն իր նախընտրական ծրագրում անդրադառնում է ներառական դպրոցների խնդրին՝ բարձրաձայնելով հաշմանդամ երեխաների համար անհրաժեշտ բոլոր պարագաներով դպրոցները համալրելու հարցը: Երկրում այս խնդիրը անմխիթար է, որովհետեւ խաթարված են մի ամբողջ սոցիալական շերտի իրավունքները,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Թամար Պողոսյանը:

«Քաղաքապետարանը հայտարարում է, որ չեն լինելու այլեւս չվերանորոգված դպրոցներ, հույս ունենք, որ այդ դպրոցներում հաշվի կառնվեն նաեւ ներառված երեխաների խնդիրները: Սա լինելու է մեր ուշադրության կենտրոնում»:

«Բարև Երևան» դաշինքը վերջերս արել էր մի հայտարարություն, որտեղ մեղադրում է կրթության վարչությանը՝  լիազորությունները գերազանցելու մեջ: Անահիտ Բախշյանն է ներկայացնում կուսակցության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ:

«Հատուկ դպրոցների եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների սննդամթերքի որակի բարձրացում եւ տեսականու հարստացում. իրենց կանոնադրության մեջ այսպիսի կետ չկա, գործառույթը վարչության իրավասություններից դուրս է, սակայն մենք հաճախ ենք տեսնում, թե ինչպես է պաշտոնյան բացում մանկապարտեզների կաթսաների կափարիչները: Դա իր լիազորությունը չի: Ես հույս ունեմ, որ ավագանու կազմում պիտի ներկայացված լինեն այն քաղաքական ուժերը, որոնք իսկապես ընդդիմադիր կեցվածք ունեն եւ որոնց հետ՝ միմյանց սատարելով, պիտի կարողանանք շատ լուրջ, արմատական որոշումներ կայացնել»:

Չնայած այսօրվա իշխանությունները փորձում են կենցաղային մակարդակով ներկայացնել ավագանու ընրությունները, սակայն այս ընտրությունները նախեւառաջ քաղաքական ընտրություններ են, ավելի քաղաքական, քան՝ խորհրդարանականն էր, մինչեւ  կուսակցության ծրագրային դույթները ներկայացնելը՝ այն է մեծացնել կրթօջախների բյուջետային եւ արտաբյուջետային միջոցները, ասաց ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Արտակ Աղբալյանը: Նրա խոսքով՝ այսօրվա կրթական համակարգն ամբողջովին քաղաքականացված է եւ հավելյալ լծակ է իշխող կուսակցության ձեռքին:

«Առաջին խնդիրը, որ դրել է ՀՅԴ-ն իր առաջ, դա կրթական համակարգի ապաքաղաքականացումն է»:

Ցուցադրել ավելի
Back to top button