Քաղաքական

ԵԽԽՎ- ում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Ստրասբուրգում ապրիլի 22-ից 26-ը  կայացած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում  այդ կառույցում ներկայացված  Հայաստանի ու Ադրբեջանի խորդարանական պատվիրակությունների հանդիպում չի կայացել, լրագրողներին այսօր հայտնել է մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Խորհրդարանականը հավելել է, որ պարբերաբար ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի նախաձեռնությամբ կայանում են   Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումներ: Այս անգամ ևս նման հանդիպում կայացել է:

Նրա խոսքով՝ պայմանավորվածություն կա հանդիպումների ժամանակ քննարկված հարցերը գաղտնի պահել ու չհրապարակել: Այդ պայմանավորվածությունը, սակայն, հաճախ ադրբեջանական կողմը խախտում է ու հայտարարություններ անում, որոնք հեռու են իրականությունից:
«Կայացած հանդիպումները որևէ առնչություն չունեն ենթահանձնաժողովի աշխատանքների հետ»,- հայտարարել է  Դավիթ Հարությունյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button