ԿարևորՔաղաքական

Բորիս Նավասարդյան.Հեռուստաընկերության կողմից նպատակաուղղված խտրականություն որևէ քաղաքական ուժի նկատմամբ չի արձանագրվել

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունն է այսօր ներկայաղցրել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Անդրադառնալով դրական և բացասական միտումներին`Բորիս Նավասարդյանն ասել է, որ դրականն այն է, որ որևէ հեռուստաընկերության կողմից նպատակաուղղված խտրականություն որևէ քաղաքական ուժի նկատմամբ չի արձանագրել: Երևանի մամուլի ակումբի նախագահի տեղեկացմամբ` այս ընտրությւոնների նախընտրական քարոզարշավի ընթացքում չեն ուսումնասիրվել Արմենիա և Շանթ հեռուստաընկերությունները:

Ներկայացնելով Երևանի ավագանու 2013թ. Մայիսի 5-ի ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվության արդյուքները, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ այս ընտրություններում հետազոտության օբյեկտ են հանդիսացել 7 լրատվամիջոցներ. Դրանք են` Հանրային  հեռուստատեսության առաջին ալիքը,  Երկիր Մեդիան, Կենտրոնը, Հայկական երկրորդ  հեռուստաալիքը, Արմնյուզը, Հայաստանի Հանրային ռադիոն, Արմռադիո Fm 107 ռադիոալիքը: Փոխարենը մշտադիտարկումից դուրս են մնացել Արմենիա և Շանթ հեռուստաընկերությունները, քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ դրանք ամենաքիչն էին ուշադրության դարձնում նախընտրական քարոզարշավին ու ընդհանուր պատկերի վրա չէին ազդում, ասաց Բորիս Նավասարդյանը: Նա նաև նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից ընտրությունների լուսաբանման ընթացքում նկատվում են ինչպես դրական, այնպես էլ բացասական միտումներ: Դրականն այն է, որ որևէ հեռուստաընկերության կողմից նպատակաուղղված խտրականություն որևէ քաղաքական ուժի նկատմամբ չի արձանագրել:

Ի դեպ` նախընտրական քարոզչությունից դուրս խտրական վերաբերմունք կա ինչպես լրատվամիջոցների կողմից, այնպես էլ խտրականություն կա որոշ կուսակցությունների կողմից  որոշ լրատվամիջոցների նկատմամբ, ավելացրեց Բորիս ՆԱվասարդյանը: Ինչ վերաբերում է ընտրարշավի լուսաբանման գործում հեռարձակվող ԶԼՄ-ների ակռիվությանը, ապա այսօրվա դրությամբ ամենաակտիվն է «Կենտրոն» հեռուսաալիք, որին հաջորդում են  «Երկիր ՄԵդիան» և «Արմնյուզը»: Փոխարենն ըստ Երևանի մամուլի ակումբի ղեկավարի` Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ ամենաքիչ ուշադրությունը ցուցաբերում են Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն ու հանրային ռադիոն:

Ինչ վերաբերում է լուսաբանվող կուսակցություններին` Բորիս Նավասարդյանն ասաց, որ լուսաբանման ամեանմեծ ծավալին արժանացել է ԲՀԿ-ն, սակայն եթե Բարև Երևան դաշինքի ցուցանիշներին, գումարվի նաև Ժառանգության ցուցանիշները, առաջին տեղում կլինի Ժառանգությունը: 3-րդ տեղում Հայաստանի Հարապետական կուսակցությունն է: Դե իսկ հաճախականությամբ առաջին տեղում է Հանրապետական կուսակցությունը, երկրորդ տեղում` Բարև Երևանը,   3-րդում` ԲՀԿ-ն:

Ցուցադրել ավելի
Back to top button