Միջազգային
Արդյունքներ կլինեն, եթե լինի քաղաքական կամք, Հունաստանի ԱԳ նախարարը Բաքվում


Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսն այսօր Բաքվում իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո ասել է, որ իր երկիրը, որպես ԵԱՀԿ անդամ, սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի ջանքերին:
«Հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով միջազգային իրավունքի և ազգերի ինքնորոշման սկզբունի հիման վրա Հունաստանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքն է»,- ասել է հույն դիվանագետը՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին գլխավոր հարցը կողմերի քաղաքական կամքի դրսևորումն է
«Կա քաղաքական կամք, կլինեն նաև արդյունքներ»,- ասել է Հունաստանի արտգործնախարարը։